Ստուգենք՝ թրաֆիքինգի կամ շահագործման զո՞հ եք, թե՞ ոչ
Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը երբեմն նկարագրվում է որպես ստրկության ժամանակակից ձև: Ոչ ոք ապահովագրված չէ մարդկանց թրաֆիքինգի զոհ դառնալուց, եթե չունի իրավիճակի գնահատման, ինքնանույնացման և մարդկանց թրաֆիքինգից խուսափելու համար անհրաժեշտ գիտելիքներ։
ՀՀ-ում անձին պաշտոնապես թրաֆիքինգի կամ շահագործման զոհ կարող է ճանաչել միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը՝ հատուկ ցուցիչների միջոցով։
Այս ցուցիչները կարող են օգնել նաև մարդուն Հանձնաժողովին դիմելուց առաջ ինքնուրույն ստուգաթեստ անցնել ու գնահատել իրավիճակը՝ պարզելու, թե արդյոք ինքը կամ իր հարազատը թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհ են, թե ոչ։
Խնդրում ենք նշեք բոլոր այն կետերը, որոնք նկարագրում են իրավիճակը, որում հայտնվել եք։
Նշեք բոլոր այն կետերը, որոնք նկարագրում են Ձեր աշխատանքային պայմանները։
Նշեք այն կետերը, որոնք նկարագրում են միջավայրը, որտեղ ապրում և/կամ աշխատում եք։
Դուք ընտրել եք {0}/{11} առաջարկված կետերից
Դատելով արդյունքներից դուք դժվար թե մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ լինեք։ Առաջարկում ենք այցելել http://antitrafficking.am/ մասնագիտացված կայք և դառնալ առավել իրազեկ և մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը կանխարգելելու, Ձեզ և Ձեր հարազատենրին պաշտպանելու համար։
Դուք ընտրել եք {1-3}/{11} առաջարկված կետերից
Ներկայացված բոլոր կետերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ակնհայտ դրսևորումներ են, ուստի եթե նշել եք առնվազն մեկ-երկու կետ, ապա դուք ամենայն հավանականությամբ մարդկանց թրաֆիքինգի հավանական զոհ եք։ Խուճապի պետք չէ մատնվել, առաջարկում ենք այցելել http://antitrafficking.am/ կայք և առավել մանրամասն ծանոթանալ մարդկանց թրաֆիքինգի և շարգործաման հնարավոր զոհերի խորհրդատվության և աջակցության հնարավորություններին։
Դուք ընտրել եք {4-11}/{11} առաջարկված կետերից
Ստացված արդյունքները հուշում են, որ դուք մարդկանց թրաֆիքինգի հավանական զոհ եք։ Խորհուրդ ենք տալիս դիմել ՀՀ Ոստիկանություն հետագա ուղղորդում և աջակցություն ստանալու համար։