Ի՞նչ գիտես տեղեկություն ստանալու քո իրավունքի մասին
Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարդիկ կարող են տեղեկություն ստանալ.
- 
պետական կառավարման մարմիններից,
 - 
տեղական ինքնակառավարման մարմիններից,
 - 
պետական հիմնարկներից,
 - 
պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
 - 
հանրային նշանակության կազմակերպություններից,
 - 
պաշտոնատար անձանցից:
 
Գրավոր և էլեկտրոնային հարցման մեջ դիմողը պարտավոր է նշել անունը ազգանուն, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը): Դիմողը սակայն պարտավոր չէ հիմնավորել, թե ինչու և/կամ ինչ նպատակով է ուզում տեղեկությունը։
Գրավոր և էլեկտրոնային հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։ Եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
- պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
 - խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
 - պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
 - բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
 - խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները («ՏԱ» օրենք, 8-րդ հոդված):
 
- 
հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
 - 
պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
 - 
դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
 - 
տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաև այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:
 
Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.
- 
հարցումը մերժելու իրավական հիմքերը,
 - 
հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
 - 
մերժումը բողոքարկելու ժամկետները և կարգը:
 
Մերժման հետաձգման պատճառը ներկայացնելու կարիք ըստ օրենքի լինել չի կարող, քանի որ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինողն այդ մասին պետք է տեղեկացնի 5-օրյա ժամկետում։
Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Ի դեպ, այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ինչպես ոլորտում աշխատող մյուս ՀԿ-ները, բողոքարկման համար օրենքով սահմանված մարմին չէ, սակայն տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում ԻԱԿ-ը կարող է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Եթե տեղեկություն ստանալու հետ կապված խնդիրներ են ծագել, կարող եք նամակ ուղարկել foi@foi.am հասցեին, կամ գրել ՀԿ-ի ֆեսբուքյան էջին (https://www.facebook.com/FOICenterArmenia)։