1/6
Կուսակցություններից մեկի ղեկավարը ասում է, որ Ֆրանսիայում այսպիսի թղթադրամ են թողարկել։ Կհավատա՞ք։
Թղթադրամի լուսանկարները դեռ 2019-ից շրջանառվում են համացանցում։ Այն կարելի է գտնել Ebay-ում $4-ով։
Ասում են ընդդիմության հանրահավաքը չի կայանալու առատ ձյան պատճառով։ Կհավատա՞ք։
Տեղեկությունը տարածողը ֆեյսբուքյան օգտատեր էր, որը որևէ աղբյուր չէր նշել։ Իսկ հանրահավաքը կայացավ՝ չնայած տեղացող ձյանը։
Քաղաքական գործիչները ասում են, որ կա 10,000 անդամահատված զինծառայող և 7,000 զոհ։ Իսկապե՞ս այդպես է։
Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3,577-ի, իսկ պրոթեզավորման կարիք ունեն 120-ից 130 զինծառայող: Շուշան Պետրասյանն ու Արփինե Հովհաննիսյանը այլ տվյալներ են ներկայացնում, բայց դրանց աղբյուրը չեն նշում։
Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը։ Հիմա ինչ՝ Թուրքիան սատարո՞ւմ է Փաշինյանին։
Չավուշողլուի հայտրարության մեջ Փաշինյանին սատարելու մասին խոսք չկար, սակայն Հայաստանի ընդդիմությունը նրա խոսքը հենց այդպես էլ ներկայացրեց։ Ի դեպ՝ Թուրքիան ռազմական հեղարջման մի քանի փորձ է տեսել։ Վերջին անգամ զինվորականները փորձել էին իշխանությունը վերցնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։
Նիհարեցնող միջոցի գովազդը խոստանում էր հիանալի արդյունք մի քանի շաբաթում։ Արժե՞ փորձել։
Այս գովազդը տարածվում էր կեղծ էջերից, և դրա մեջ օգտագործվում էին հեռուստալրագրողների լուսանկարներ, որոնք որևէ կապ Slimagic-ի հետ չունեն։ Ավելին՝ նիհարեցնող միջոցը գրանցված չէ Հայաստանում և դրա վաճառքը ապօրինի է։
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ասաց, որ Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որ մնացել է հայկական վերահսկողության տակ։ Ճի՞շտ է։
Շոշ գյուղը իրականում Ասկերանի շրջանում է, իսկ Շուշիի շրջանում ևս մի շարք գյուղեր հայկական վերահսկողության տակ են։
You got {number correct} / 7 answers correct, your score is {percent correct} / 100
Այս բոլոր պատմությունների մասին մանրամասն կարդացեք հոդվածում՝ ։
SHARE YOUR RESULTS: